1507 դիտում
16:04 28-01-2020
Նարեկ Մալյանի մոտ անձնական խուզարկությամբ զենք, այլ ապօրինի իրեր չեն հայտնաբերվել. Ռուբեն Մելիքյան
«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանի մոտ անձնական խուզարկությամբ զենք, այլ ապօրինի իրեր չեն հայտնաբերվել։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/rubenmelikian/posts/10221370047104815]էջում[/url] գրառում է արել «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«ԼՐԱՑՈՒՄ-2
Նարեկ Մալյանի մոտ եմ Ոստիկանությունում։
Ժամը 13:30-ի սահմաններում բերման է ենթարկվել (դիմակավորված աշխատակիցների կողմից, ձեռնաշղթաներով, «ասֆալտին փռելու» եղանակով) ապօրինի զենքի պահելու կասկածով։
Անձնական խուզարկությամբ զենք, այլ ապօրինի իրեր չեն հայտնաբերվել։
Սպասում ենք հետագա ընթացակարգին»։
Քիչ առաջ Ոստիկանությունը հայտարարություն տարածեց, որ Մալյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով։
Նմանատիպ նյութեր
4513 դիտում
11:29 04-10-2023
ԱԱԾ միջնորդությամբ դատարանն արգելափակել է Մալյանի տեսակցությունները. Ռուբեն Մելիքյան
Այս բաժնից
481 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
325 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց