211652_close_icon

Վարչապետի ներկայացրած գրիչն ապացուցեց, որ իրենք Թովմասյանի դեմ ոչինչ չունեն, այլապես կներկայացնեին և խայտառակ չէին լինի, բայց միևնույն է, վարչապետին խորհուրդ եմ տալիս մտածել, հետո խոսել. փաստաբան. Tert.am

views-count7831 դիտում article-date 16:51 27-01-2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ խոսեց Սահմանադրական դատարանի նախագահի կողմից իբր իրեն ծառայություններ առաջարկելու մասին ու որպես փաստ ներկայացրեց գրիչը, սա խոսում է այն մասին, որ իշխանությունը ոչինչ չունի Թովմասյանի դեմ, ու Թովմասյանը ոչինչ չի արել: Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հասցեին Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունների, գրառման և այլ հարցերի շուրջ [url=https://www.tert.am/am/news/2020/01/27/sahakyan/3195023?fbclid=IwAR1yQ5BBDJ4mf_0S-FEstZJqPtQjW5wXbJyaS31s3_cRZ9KWwtL0StsIMLY]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը: [b]-Տիկի´ն Սահակյան, որքանով է նորմալ, որ երկրի վարչապետն ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարում է, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն իրեն իր ծառայությունները մատուցելու առաջարկ է արել, հետո գրում է, որ անհամարժեք ապացույց ունի, ու այդ ապացույցը զուտ մի միջոցառման ժամանակ իրեն Թովմասյանի տված ու հետ չվերցրած գրիչն է: [/b] -Դա ցավալի փաստ է, նկատի ունենալով, որ այդ խոսքերը հնչում է պետության ղեկավարի բերանից, ոչ թե սովորական քաղաքացու, կամ գոնե լավ, իր թիմից որևէ մեկի բերանից: Պետության ղեկավարն ասուլիսին միտք է ասում, որ Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել: Սա արդեն լուրջ խնդիր է: Այնուհետև եղավ ՍԴ նախագահի արձագանքն առ այն, որ հիմնավորող փաստեր չներկայացնելու դեպքում զրպարտության հայտով կդիմեն դատարան: Հիմա, բնականաբար, հասարակությունը սպասում է այդ փաստերին, չէ՞ որ պետության ղեկավարը չի կարող նման հայտարարություն անել առանց փաստի ու լուրջ սպասում է ինքն այդ փաստին: Ընդ որում, իր քաղաքական թիմն ու աջակիցներն աղմուկ էին բարձրացրել, թե տեսեք՝ հիմա ինչ կկատարվի Հրայր Թովմասյանի հետ: Այս ընթացքում հրապարակվում է հայտնի լուսանկարը, թե իբր Հրայր Թովմասյանն է՝ ձեռքով Փաշինյանին բարևում, դա թերևս ծառայեցնելու էին որպես փաստ: [b]-Բայց դա պատահական տարածում չէր, դա տարածեց ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը: [/b] -Այո, և հատկանշական է, որ այդ լուսանկարում Հրայր Թովմասյանը չէր: Որքան հասկացա, դա էր լինելու իրենց փաստը, սակայն պարզվեց, որ դա չէր փաստը, և Նիկոլ Փաշինյանը որոշեց հրապարակել իր «անհամարժեք» փաստը: Շատ ցավալի է, ես վատ եմ զգում՝ որպես այս երկրի քաղաքացի, իմ երկրի վարչապետի համար, որ իմ երկրի վարչապետն այդ գրիչը կարող է ներկայացնել որպես փաստ, այն էլ այն հանգամանքի, որ Հրայր Թովմասյանն իր ծառայություններ է իրեն առաջարկել: [b]-Այդ «փաստն» ի՞նչ արեց ի վերջո, բացի այն քննադատություններից, որոնք ստացավ Փաշինյանը, բացի այն, որ լռեց իր քաղաքական թիմը, որը նախքան այդ խոսում էր, սպառնում էր, թե ինչ է լինելու Հրայր Թովմասյանի հետ: [/b] -Դրանով Փաշինյանի մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցրած միտքը՝ ծառայություններ մատուցելու մասին, հենց Փաշինյանը հերքեց, որովհետև ասաց, որ Թովմասյանին երբևէ չի հանդիպել, այլ մի անգամ հանդիպել է այդ գրիչի օրը, և մյուսն էլ պատարագի օրը: Հիմա լուրջ մարդն ինչպե՞ս կարող է սա ընկալել: Այսինքն՝ քաղաքավարի լինելը ՀՀ-ում ընդունված չէ այլևս, տարրական կուլտուրան, որ անձը տեսնում է, որ գրիչ չունի, ու իր գրիչն է տալիս, ենթադրում է ծառայություներ մատուցելու առաջարկ ու չի կարելի քաղաքակիրթ լինել: Սա՞ է պահանջում վարչապետը: [b]-Իսկ եթե վարչապետի միակ փաստը գրիչն էր, ինչո՞ւ էր նման հայտարարություն անում ասուլիսի ժամանակ: [/b] -Վարչապետն էլ է հասկանում, որ ինքը չուներ փաստեր, բայց, ամենայն հավանականությամբ, ինքը չէր սպասում, որ Հրայր Թովմասյանը նման հայտարարությամբ հանդես կգա ու փաստեր կպահանջի իրենից: Երևի մտածում էր, որ, ինչպես միշտ, իր խոսքն անցել է շատերի մոտ, կարող է և այս ընթացքում էլ անցնի: Բայց ինքը պետք է հասկանա, որ այդպես չէ, կան մարդիկ, որոնք իրենց իրավունքները պաշտպանում են, որոնք երբևէ իրենց անվան հետ կապված սուտ տեղեկություններն անհետևանք չեն թողնելու և պահանջելու են փաստեր, ինչը և արվում է: Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://https://www.tert.am/am/news/2020/01/27/sahakyan/3195023?fbclid=IwAR1yQ5BBDJ4mf_0S-FEstZJqPtQjW5wXbJyaS31s3_cRZ9KWwtL0StsIMLY]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր