211652_close_icon
views-count4771 դիտում article-date 10:42 27-01-2020

Սա անցնում է բարոյական սահմանը. Խաժակյանը` իմքայլականի կողմից Թովմասյանի դստեր վերաբերյալ գրառման մասին

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն արձագանքել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան գրառմանը՝ նշելով, որ դա ոչ միայն ատելության հրահրման սահմանն է անցնում, այլև բարոյականի։ ««Իմ քայլը» խմբակցության անդամը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Հրայր Թովմասյանի դստեր նկարը մատնանշելով այն և գրելով «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»: Սա ոչ միայն ատելության հրահրման սահմանն է անցնում, այլև բարոյականի սահմանը, քանի որ վերաբերում է պաշտոնյայի ընտանիքին: Այսպիսի որակներով անձը ավագանու անդամի մանդատը կրելու իրավունք չունի: Հուսով եմ ավագանու գործընկերներս համարժեք գնահատական կտան այս դրսևորմանը»,- գրել է նա: Հիշեցնենք, որ Հ. Հարթենյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Հրայր Թովմասյանի դստեր նկարը՝ կից գրելով. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»:

Նմանատիպ նյութեր