211652_close_icon
views-count1990 դիտում article-date 17:24 25-01-2020

Հարութ Ուլոյան. «Փաստորեն, գործ ունենք պետական մակարդակով իրականացվող մանիպուլյացիայի հետ»

Հարութ Ուլոյանը ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/harut.uloyan/posts/10219602715365695]էջում[/url] գրել է. «Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարել է, որ նախատեսվող սահմանադրական փոփոխությունների քննարկումների ժամանակ կիսանախագահական կառավարման մոդելին վերադառնալու հարցը չպետք է քննարկվի: Նույն նախարարը ներկայիս Սահամանադրությունը «խայտառակություն» է որակում, իսկ նախատեսվող սահմանադրական փոփոխությունների հիմքը ներկայացնում է «հասարակական պահանջը»: Ներկայիս Սահամանադրության վերաբերյալ ժողովրդի բացասական կարծիքը ձևավորվել է դեռևս 2015 թվականին, իսկ բացասական կարծիքի հիմքը, առաջին հերթին, հանդիսացել է զուտ Սերժի նպատակներին ծառայեցնելու համար նախատեսված կառավարման համակարգի փոփոխությունը: Մնացած դրույթները, մեծ հաշվով, ոչ ոքի չի հետաքրքրել: Ավելին, 2018 թվականի ժողովրդի ընդվզումը առաջին հերթին պայմանավորված էր Սահմանադրությամբ նախատեսված տվյալ անցումը կանխելու հստակ գիտակցմամբ: Ու հիմա, երբ իշխանությունները նախատեսվող սահմանադրական նոր փոփոխությունները պայամանավորում են «հասարակության պահանջով»` մերժելով կիսանախագահական համակարգին վերադառնալու առաջարկները, ապա նման գործելաոճով, ըստ էության, իրենց հագով են վերաձևում Սերժի հագով կարած «խայտառակ» Սահամանադրությունը: Փաստորեն` գործ ունենք պետական մակարդակով իրականացվող մանիպուլյացիայի հետ»։

Նմանատիպ նյութեր