3178 դիտում
16:07 25-01-2020
Փաշինյանն Ապրիլյան պատերազմի վերաբերյալ հարցեր է քննարկել Ռուսաստանի իր գործընկերների հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծված քառօրյա պատերազմի վերաբերյալ հարցեր է քննարկել Ռուսաստանի Դաշնության իր գործընկերների հետ:
«[url=https://https://armenpress.am/arm/news/1002670.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` Փաշինյանն այս մասին ասաց հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:
«2016թ. ապրիլյան պատերազմի վերաբերյալ «Ֆեյյբուք»-ում իմ գրառումը ծայրից ծայր, և մեր հանրության շրջանում առկա մի շարք մտահոգություններ քննարկել եմ Ռուսաստանի մեր գործընկերների հետ: Ես շատ ուրախ եմ, որ շատ բարեկամական, եղբայրական ռազմավարական-դաշնակցային մթնոլորտում մենք այդ հարցերը քննարկել ենք, խոսել ենք մանրամասն, վերլուծել ենք իրավիճակը մանրամասն, և փոխադարձաբար ստացել ենք մեզ անհրաժեշտ հարցերի պատասխանները»,- ասաց Փաշինյանը:
2018 թվականին, երբ Փաշինյանը Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավարն էր, պատասխանելով երիտասարդների հարցերին, հիշեցրել էր ապրիլյան պատերազմի օրերին «Ֆեյսբուք»-ի իր էջում արված գրառման մասին. «Ես ապրիլյան պատերազմի օրերին իմ «Ֆեյսբուք»-ի էջում արել եմ գրառում, որում պնդել եմ, որ Ապրիլյան պատերազմն Ադրբեջանը համաձայնեցրած է եղել Ռուսաստանի հետ: Երկու պատճառով եմ այսպես պնդել. առաջինը` 2008թ. իրադարձություններից տեղյակ եք, երբ Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին փորձեց պատերազմով հսկողության տակ վերցնել Հարավային Օսիան, և դրան հետևեց Ռուսաստանի արձագանքը, որը քիչ էր մնում Թբիլիսին գրավեր: Այսպիսի իրադարձություն վերապրած Ադրբեջանը չէր կարող այսպիսի գործողություն անել, առանց Ռուսաստանի հետ համաձայնեցնելու: Ընդ որում, այդ գործողությունն անել ՌԴ ռազմավարական դաշնակցի նկատմամբ: Երկրորդ` եթե այդպես չլիներ, Ռուսաստանը հենց առաջին օրը վետո կդներ Ադրբեջանին զենքի մատակարարման վրա»,- նշել է Փաշինյանը:
Նմանատիպ նյութեր
1986 դիտում
14:07 25-01-2020
Փաշինյանն Ապրիլյան պատերազմի վերաբերյալ հարցեր է քննարկել Ռուսաստանի իր գործընկերների հետ
553 դիտում
18:16 23-08-2023
ՆԳ նախարարը ճապոնացի գործընկերների հետ քննարկել է համագործակցության ընդլայնման վերաբերյալ հարցեր
Այս բաժնից
496 դիտում
12:02 05-05-2024
Պուտինն ուղղափառ քրիստոնյաներին շնորհավորել է Սուրբ Զատիկի կապակցությամբ
529 դիտում
11:17 05-05-2024
Ռուսաստանի հետ բանակցությունների դուռը բաց է. Մակրոն