211652_close_icon
views-count1736 դիտում article-date 20:00 24-01-2020

Փրկարար ծառայության Քաղաքացիական պաշտպանության վարչությունը ամփոփում է 2019 թվականը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունվարի 24-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության Քաղաքացիական պաշտպանության վարչության 2019 թվականի գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն, որը վարեց փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը: Քաղաքացիական պաշտպանության վարչության պետ, փ/ծ գնդապետ Մկրտիչ Մարտիրոսյանը հանդես եկավ զեկույցով` ամփոփելով վարչության 2019 թվականի գործունեության արդյունքները: Քաղաքացիական պաշտպանության վարչության կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են աշխատանքներ հետևյալ ուղղություններով` 1. Օպերատիվ տակտիկական պատրաստություն 2. Ընդհանուր պատրաստություն 3. Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպում 4. Իրավական, օրենսդրական բազայի կատարելագործում 5. Ծառայության կազմակերպում 6. Պլանների և ծրագրերի մշակում 7. Ստացված ահազանգերի արձագանքում Մ. Մարտիրոսյանը զեկույցում անդրադարձավ 2019 թվականի ընթացքում տեղի ունեցած արտակարգ դեպքերին և պատահարներին՝ նշելով, որ ՀՀ Տավուշի մարզը արտակարգ դեպքերի և պատահարների քանակով առաջատարն է: Դեպքերի քանակը Տավուշի մարզում ավելացել է 2,5 անգամ, իսկ ընդգրկման տարածքը` 92,6 %-ով: ՀՀ Լոռու մարզում դեպքերն ավելացել են 2,4 անգամ, իսկ ընդգրկման գոտին` 6,5 անգամ: ՀՀ Արմավիրի մարզում դեպքերն ու պատահարներն ավելացել են 2,1 անգամ, իսկ ընդգրկման տարածքը` 6,2 անգամ։ Իրականացված աշխատանքները ներկայացրեցին նաև Քաղաքացիական պաշտպանության վարչության բաժնի պետերը: Քաղաքացիական պաշտպանության վարչության պետը ներկայացրեց առաջարկություններ` 2020 թվականին վարչության աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու ուղղությամբ: Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը, անդրադառնալով վարչության գործունեությանը, նշեց, որ վարչության բոլոր բաժինների պետերի, ինչպես նաև` աշխատակիցների պատասխանատվության տիրույթը պետք է հստակեցնել: Հ. Եմիշյանը շեշտեց, որ 2020 թվականին վարչության աշխատանքները պետք է լինեն ավելի համակարգված և մեծ ուշադրություն պետք է դարձնել անհատական պատրաստվածությանը, ինչպես նաև` անձնակազմի վերապատրաստմանը: Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը բավարար գնահատեց վարչության աշխատանքը` շնորհակալություն հայտնելով անձնակազմին կատարված աշխատանքի համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր