2746 դիտում
09:51 24-01-2020
ԵՊՀ ռեկտորի ընտրությունները հետաձգվում են՝ հանուն Հովհաննես Հովհաննիսյանի. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանի պետական համալսարանը 2019թ. մայիսից չունի ռեկտոր, և մեր տեղեկություններով՝ ռեկտորի ընտրությունները հետաձգվում են հանուն գիտության, կրթության, մշակույթի նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի:
Համալսարանի կանոնակարգով ռեկտոր կարող է ընտրվել դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի կոչում ունեցող անձը: Փետրվարի 5-ին Հովհաննես Հովհաննիսյանը կպաշտպանի դոկտորական դիսերտացիան, բայց թե ով նրան պետք է պրոֆեսորի կոչում շնորհի՝ դեռ պարզ չի:
Հովհաննիսյանն առաջարկել էր, որ համալսարանի կանոնակարգում փոփոխություն կատարվի, և հնարավորություն տրվի ռեկտոր ընտրվել վարչական աշխատանքի փորձ ունեցող անձի, ինչը նրան թույլ կտար առաջադրվել և ընտրվել ռեկտոր, բայց այս առաջարկը մերժվել է:
Ավելացնենք, որ ռեկտոր ընտրվելու հավակնություններ ունեն նաև համալսարանի ինֆորմացիայի և կիրառական մաթեմատիկայի դեկան Վահրամ Դումանյանը և արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
7661 դիտում
13:13 27-08-2021
ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանի նամակը ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանին
25094 դիտում
20:54 15-02-2020
ԵՊՀ-ում թեժ զարգացումներ են․ ռեկտորի ընտրությունները պետք է օր առաջ անցկացնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
7579 դիտում
23:22 16-03-2020
ԵՊՀ ռեկտորի թեկնածու Վահե Հովհաննիսյանի #challenge-ը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1045 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1270 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»