211652_close_icon
views-count2578 դիտում article-date 18:15 23-01-2020

Մաուրիցիո Սարի. Կրիշտիանուն գտնվում է ֆանտաստիկ մարզավիճակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին Իտալիայի Գավաթի քառորդ եզրափակչում «Ռոմայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (3:1) անդրադարձել է թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի խաղին: «Կրիշտիանուն ակնհայտորեն գտնվում է ֆանտաստիկ ֆիզիկական ու հոգեբանական վիճակում, եթե այսքան հաճախ գոլեր է խփում: Չեմ տեսնում` անհատական խաղի առումով էլ ինչը կարող է ավելացնել: Երևի`միայն պաշտպանությունում: Չեմ կարող նրա ներկայիս վիճակն ու մարզավիճակը իմ արժանիքներին վերագրել: Պետք է արժանին մատուցենք նրա մայրիկին` այսպիսի օրինակ ստեղծելու համար»,- Սարիի խոսքերն է փոխանցում Armsport.am-ը: Ակյս մրցաշրջանում Կրիշտիանու Ռոնալդուն Իտալիայի առաջնության 17 հանդիպման է մասնակցել և 16 գոլի, 2 գոլային փոխանցման հեղինակ դարձել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր