«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին մեկնաբանել է ԱՊԼ-ի 26-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիից» կրած ջախջախիչ պարտությունը (0:6):
«Ես խաղադաշտում չտեսա իմ ֆուտբոլը: Առաջին աղաշրջանում ամեն ինչ աշխատում էր, այնպես որ այժմ մեզ անհրաժեշտ է ընդամենը հասկանալ խափանման պատճառները:
Ես ցանկանում եմ խաղալ իմ ֆուտբոլը և մտադիր չեմ այլ խաղաոճի անցնել: Այժմ թիմը չի խաղում այն ֆուտբոլը, որը ես եմ ցանկանում:
«Արսենալից» կրած պարտությունից հետո ասել էի, որ ինձ բարդ է մոտիվացնել խաղացողներին: Այս անգամ սա այդ դեպքը չէր: Ամբողջ շաբաթվա ընթացքում, թիմի հետ երեկվա հանդիպմանը և խաղից առաջ մարզման ժամանակ ամեն ինչ կարգին էր: Այս խաղում թիմի մոտիվացիան իր տեղում էր», ասել է Սարին: