2861 դիտում
15:01 23-01-2020
Փետրվարի 6-ի նիստին մենք այս հարցին անդրադառնում ենք և վերջ․ վարչապետը՝ սպանդանոցների մասին
Երեկ Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ ես սպանդանոցների վերաբերյալ առաջարկ ներկայացրի, և մեր առաջարկին արձագանքը առնվազն բացասական չէ հանրության կոնկրետ շրջանակների կողմից: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին մինչ օրակարգին անցնելն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հստակեցնելով այդ առաջարկը:
«Այսպիսով` առաջինը արձանագրում ենք, որ մինչև փետրվարի 6-ի նիստը նայում ենք սուբսիդավորվող վարկերի ծրագրերը, նայում ենք արտոնյալ կարգով սպանդանոցների ֆինանսավորումը և պլյուս դրան՝ լիզինգային ծրագրերը, որոնց մեջ տեղ պետք է լինի շարժական սպանդանոցներին: Կազմվում է նախընտրելի քարտեզ՝ բաշխվածության և խտության, և մենք հասցեական ֆինանսավորում ենք և այնպես ենք անում, որ սպանդանոցները ունենան անհրաժեշտ բաշխվածություն, որ համաչափ լինի»,-ասաց նա:
Վարչապետը նշեց, որ նաև ընդունում են առաջարկներ, թե ինչպես կարող ենք հարստացնել այդ փաթեթը, որ առավել արդյունավետ լինի:
«Այս ամենի արդյունքում պայմանավորվում ենք, որ մինչև հուլիսի 1-ը ամենախիստ պայմաններում գործում են հանրային սննդի օբյեկտները և սուպերմարկետները, մյուս տեղերում թողնում ենք իրավիճակը այնպիսին, ինչպիսին կար այս կարգավորումից առաջ՝ պայմանով, որ հուլիսի մեկից Հայաստանի Հանրապետությունը անցնելու է այս համակարգին, և որևէ ցույց չի լինելու:
Եթե այս պայմանը բողոքի գործողություններ իրականացնող հայրենակիցների համար ընդունելի է կամ համաձայն են, որ պայմանավորվենք սրա շուրջ, ապա փետրվարի 6-ի նիստին մենք այս հարցին անդրադառնում ենք և վերջ, իսկ եթե պարզվի ընդունելի չէ, ուրեմն պետք է ասենք, որ այսօրվանից է գործելու: Եթե ընդունելի չէ, այսօրվանից թող ընդունելի չլինի»,- ասաց նա և Սննդի անվտանգության տեսչության ղեկավարին կոչ արեց տեղեկացնել մարդկանց, թե ինչպես են գործելու սպանդանոցները:
Նմանատիպ նյութեր
1834 դիտում
20:34 19-08-2019
Նիկոլ Փաշինյանն անդրադառնում է Ամուլսարի շահագործման հարցին. Ուղիղ
Այս բաժնից
439 դիտում
18:13 02-05-2024
ՆԳՆ պատվիրակությունն աշխատանքային այց է կատարել Իսպանիա
436 դիտում
18:01 02-05-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
532 դիտում
17:38 02-05-2024
Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան