211652_close_icon
views-count2530 դիտում article-date 12:32 23-01-2020

ԱԺ-ն ընդունել է աշխատողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մասին օրինագիծը

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պետրոսյանի, Արման Աբովյանի, Քաջիկ Գևորգյանի, Դավիթ Մանուկյանի և Արայիկ Աղաբաբյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրինագծին կողմ քվեարկեց 101, դեմ՝ 2 և ձեռնպահ՝ 10 պատգամավոր։ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն Ազգային ժողովում ներկայացրել էր Գևորգ Պետրոսյանը: Այն սահմանում է, որ մինչև կարգապահական տույժի կիրառումը գործատուն պետք է աշխատողից գրավոր կերպով պահանջի խախտման մասին գրավոր բացատրություն: Եթե գործատուի սահմանած ողջամիտ ժամկետում աշխատողն առանց հարգելի պատճառների չի ներկայացնում գրավոր բացատրություն, ապա կարգապահական տույժը կարող է կիրառվել առանց բացատրության:

Նմանատիպ նյութեր