ՊՎԾ-ից լուրջ բացահայտումներ սպասելն անլրջություն կլիներ․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. ««Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն՝ Պետական վերահսկողական ծառայությունում արշալույսները խաղաղ չեն: Ըստ աղբյուրի՝ այդ կառույցում այդպես էլ չեն կարողանում կոռուպցիոն բացահայտումները մինչև վերջ հասցնել՝ հրամցնելով հանրությանը:
Բանն այն է, որ, աղբյուրի փոխանցմամբ, ՊՎԾ-ի վրա «դուրս են գալիս» տարաբնույթ ծանոթ-բարեկամներ՝ խնդրելով, որ այս կամ այն խնդրի մասին չբարձրաձայնեն:
Ավելին՝ վիճակը շատ ավելի անմխիթար է՝ հաշվի առնելով նաև այս հանգամանքը: Ասում են նաև, որ ՊՎԾ-ի «թավշյա» ղեկավարները ծառայության մուտքի մոտ հաճախ են միմյանց հետ վիճում՝ մինչև իսկ մեքենա կայանելու հետ կապված: «Մի խոսքով՝ լրիվ մսուր-մանկապարտեզ, որից լուրջ բացահայտումներ սպասելն արդեն անլրջություն կլիներ»,- նշեց մեր աղբյուրը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]