211652_close_icon
views-count3728 դիտում article-date 22:09 19-01-2020

Չինաստանում 6.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Չինաստանի հյուսիսարևմտյան Սինցզյան-Ույգուրյան ինքնավար շրջանում 6.4 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է [url=https://life.ru/p/1302873?fbclid=IwAR17L3RHEs6ImA9noACH9AH1A8cwLlnaPnGNcZAY8NjVRDsyUbedCzkaqGo]Life.ru[/url]-ն՝ հղում անելով Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնին: Ինչպես նշվում է, ստորգետնյա ցնցումը գրանցվել է 21:27-ին տեղի ժամանակով (17:27 երևանյան) Կաշգար քաղաքում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ցզյաշի կիրճի տարածքում, իսկ օջախը՝ 16 կմ խորությամբ: Տուժածների և ավերածությունների մասին դեռևս տեղեկություն չի ստացվել:

Նմանատիպ նյութեր