211652_close_icon
views-count11190 դիտում article-date 15:12 19-01-2020

ԲՀԿ-ական պատգամավորներն առաջարկում են 7 նստատեղ ունեցող տրանսպորտի գազաբալոնը տեղադրել բացառապես մեքենայի տանիքին

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Դալլաքյանը և Արտյոմ Ծառուկյանը հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջրկում են 7 կամ ավելի նստատեղ ունեցող մեքենաների գազաբալոնային համակարգը ընդհանուր օգտագործման տրանսպորտի սրահից դուրս բերել եւ տեղափոխել տրանսպորտային միջոցի տանիքի վրա: « 7(ներառյալ՝6+1) կամ ավելի նստատեղ ունեցող ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի վրա գազաբալոնային սնման համակարգ տեղադրելիս գազաբալոնը թույլատրվում է տեղադրել բացառապես մեքենայի տանիքին, եւ այն պետք է փակված լինի արտաքին միջավայրից արտաքին ծածկով»,-նշված է նախագծում։ Ըստ հիմնավորման՝ նախագիծը անհրաժեշտ է այն պատճառով, որ տրանսպորտային միջոցների պատահարների ժամանակ գազաբալոնային համակարգը հաճախ այրվում է, որից հետո տեղի է ունենում բալոնի պայթուն, ինչի պատճառով քաղաքացիները հաճախ ստանում են տարբեր աստիճանի այրվածքներ կամ ավելի վատ՝ չհասցնելով դուրս գալ ավտոմոբիլի սրահից, կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ են ստանում:

Նմանատիպ նյութեր