211652_close_icon
views-count2577 դիտում article-date 12:07 23-02-2015

ԲՀԿ-ական պատգամավորներն անտրամադիր են

Այսօր՝ փետրվարի 23-ին, ԱԺ նիստից առաջ ԲՀԿ-ն նիստ էր հրավիրել: Լրագրողները տևական ժամանակ սպասում էին, որպեսզի հարցնեին, թե նիստի ընթացքում ինչ հարցեր են քննակվել, սակայն նիստից դուրս եկող պատգամավորները, ովքեր ակնհայտորեն տրամադրություն չունեին, ոչ մի հարցի չպատասխանեցին: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խնամին՝ ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանն էլ իրեն ուղղված հարցին, թե «Կենտրոն» հեռուստաընկերությունը վաճառվո՞ւմ է, թե ոչ, չպատասխանեց ոչինչ, իսկ Աբրահամ Մանուկյանն էլ նշեց, որ դեռ ոչինչ չի որոշվել: Ավելի ուշ ամեն ինչ պարզ կդառնա:

Նմանատիպ նյութեր