211652_close_icon
views-count2573 դիտում article-date 18:26 18-01-2020

Ստեփան Դանիելյան. Առանց ուժային կառույցների գոյության չի կարող լինել պետություն

Վերլուծաբան Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Առանց ուժային կառույցների գոյության չի կարող լինել պետություն։ Մեկ բան է հիմնավորված քննադատությունը, մեկ այլ բան դրանք ցրելու, ոչնչացնելու ծրագրավորված ու հետևողական կոչերը։ Դա հակապետական գործունեություն է, պարզ չէ որտեղից ուղղորդվող և ինչ նպատակով։ Անկախ նրանից, թե ինչպես է մահացել ԱԱԾ-ի նախկին տնօրենը, դա կատարվել է պետական կառույցների դեմ ատելության մթնոլորտի ֆոնի վրա։ Դրա հեղինակները, ուղղակի, կամ անուղղակի կերպով, այս և մյուս մահերի համար կրում են պատասխանատվություն»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր