Հետախուզվողներ են հայտանբերվել
Հունվարի 17-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Մասիս քաղաքի 3-րդ թաղամասից բաժին բերման է ենթարկվել 20-ամյա Հայկազ Թ․-ն, որը հունվարի 9-ից ոստիկանության Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 և 34-178 հոդվածի 1-ին մասի՝ խարդախության և խարդախության փորձի մեղադրանքով:
Հայտնաբերման վերաբերյալ հայտնվել է նախաձեռնող մարմնին:
Խափանման միջոցը՝ կալանք:
***
Հունվարի 17-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Աբովյան քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի մոտից բաժին բերման է ենթարկվել 32-ամյա Դավիթ Օ․-ն, որը 2016թ. դեկտեմբերի 14-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 216 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք ձեռք բերելու կամ իրացնելու մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանություն[/i]