211652_close_icon
views-count2457 դիտում article-date 23:36 16-01-2020

Սահմանվել են 2020 թ. գյուղատնտեսական ապահովագրական պայմանգրեր կնքելու ժամկետները

ՀՀ էկոնոմիկայի նախարարոթյունը տեղեկացնում է, որ 2020 թվականի գյուղատնտեսական տարվա համար սահմանված են գյուղատնտեսական ապահովագրական պայմանգրեր կնքելու հետևյալ ժամկետները. · «Կարկուտ և հրդեհ» ռիսկերի դեպքում՝ մինչև 2020 թվականի մարտի 25-ը, · «Գարնանային ցրտահարություն» ռիսկի դեպքում՝ մինչև 2020 թվականի փետրվարի 15-ը: Պայմանագրերը կնքելու համար տնտեսավարողները կարող են դիմել «Ինգո Արմենիա», «Ռոսգոսստրախ-Արմենիա» կամ «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերություններ: Հիշեցնենք, որ «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության» ծրագրով (https://mineconomy.am/page/1452) 2020 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրվում է թվով 2 մշակաբույս՝ ծիրան և խաղող, ռիսկերն են` «կարկուտ և հրդեհ», «գարնանային ցրտահարություն»: Կարկուտի և հրդեհի ապահովագրությունն իրականացվում է 6 մարզում (Արարատ, Արմավիր, Արագածոտն, Կոտայք, Վայոց Ձոր և Տավուշ), իսկ գար­նա­նային ցրտահարության ապահովագրությունը` երկու մարզում (Արարատ, Արմավիր): Տեսահոլովակ. https://www.youtube.com/watch?v=yx34-QfG9bU&feature=emb_logo

Նմանատիպ նյութեր