211652_close_icon
views-count72229 դիտում article-date 21:18 14-01-2020

Արտակարգ դեպք Լոռու մարզում. «Արդշինբանկ»-ի Տաշիրի մասնաճյուղում. ոստիկանը, վտանգելով իր կյանքը, վնասազերծել է զինված հանցագործին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 14-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09։45-ի սահմաններում մի քաղաքացի՝ դանակով զինված, մտել է Տաշիր քաղաքի Երևանյան փողոցի թիվ 194 հասցեում գործող «Արդինշինբանկ» ՓԲԸ-ի Տաշիրի մասնաճյուղ, մոտեցել այդ պահին աշխատակցին և դանակի սպառնալիքով վերջինից պահանջել գումար։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ զինված հանցագործը աշխատակից Ժաննա Մ-ից գումար կպահանջեր, բանկում ծառայություն կատարող ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Թումանյանի պետական պահպանության վաշտի ոստիկան Արման Անտոնյանը կարողանում է օպերատիվ ու ճիշտ գործողությունների արդյունքում վնասազերծել նրան։ Ահազանգով ժամանում են ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր բանկի մասնաճյուղից «հերոսին» բերման են ենթարկում ոստիկանության Տաշիրի բաժին։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավազակային հարձակում կատարելու հատկանիշով հարուցվել է քրեական գործ։ Քննիչի որոշմամբ կասկածյալ, Տաշիր քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ, 33-ամյա Սևակ Նազարյանը ձերբակալվել է։ Կատարվածի մասին «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Տաշիրի մասնաճյուղի կառավարիչ Արման Բարսեղյանը իրավապահներին հաղորդում է տվել։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր