5757 դիտում
14:30 14-01-2020
«Միջանկյալ լուծում ունենք»․ Արսեն Թորոսյանն ու Կոտայքի մարզպետը Եղվարդի ծննդատան հարցով քննակում են ունեցել. NEWS.am
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հանդիպել եմ, մանրամասն քննարկել ենք Եղվարդ համայնքի ծննդատան հարցը։ Այս մասին [url=https://news.am/arm/news/554375.html?fbclid=IwAR2fJ2nP7kC8e_02PnvgJK25lNFNazRCu2vu9i_1gS_QfVcr2sA1V25Kzrc]NEWS.am[/url]-ի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։
«Ժամը 3-ին այցելելու եմ բուժկենտրոն, հետագա լուծման տանող ճանապարհները ներկայացնելու եմ մեր քաղաքացիներին։ Քաղաքացիների համար մտահոգվելու որևէ առիթ չկա, մենք արդյունավետ լուծում ենք գտնելու։ Միջանկյալ շրջանի համար արդեն լուծում կա, բայց հարցը խորքային է պետք է լուծել, խորքային լուծման համար ժամանակ է պետք»։
Իսկ հարցին՝ ի՞նչ է որոշվել՝ փակվելու է Եղվարդի ծննդատունը, մարզպետը խոստացավ բուժկենտրոն այցից հետո պարզաբանել։
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարության որոշմամբ ՀՀ մարզային մի շարք բուժհաստատությունների ֆինանսավորումը դադարեցվում է, որի հետևանքով մարզային մի շարք ծննդատներ փակվում են։ Ըստ այդ որոշման՝ ծննդատների ծնունդների թիվը պետք է հասնի 150-ի, և 150-ից պակաս լինելու դեպքում ծննդատները փակվելու են։ Քաղաքացիները դժգոհում են այս որոշման դեմ։
Նմանատիպ նյութեր
4103 դիտում
14:15 14-05-2020
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է. News.am
Այս բաժնից
5920 դիտում
22:38 19-04-2024
Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
436 դիտում
21:59 19-04-2024
Հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է․ Մեսրոպ Առաքելյան