Հետախուզվողը տեղափոխվեց Հայաստան
Հունվարի 14-ին, ժամը 04.40-ին, ՀՀ ոստիկանության օպերատիվ խմբի կողմից Վարշավա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել 48-ամյա Կլարա Ե.-ն, որը 2016 թ. հոկտեմբերի 14-ից Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 –րդ հոդվածի /Յուրացնելը կամ վատնելը/ 3-րդ մասի 1-ին կետի և 214-րդ հոդվածի /Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը/ 1-ին մասի մեղադրանքներով:
Խափանման միջոցը՝ կալանք:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]