2632 դիտում
16:08 14-01-2020
Վարչապետի միջամտությամբ կփոխվի՞ խայտառակ ԽԾԲ-ական հանձնաժողովը. ՀՊՏՀ ուսանողներ
Եվ այսպես՝
այն բանից հետո, երբ մենք, իսկ այնուհետև նաև մամուլը հանրությանը ներկայացրինք, թե ինչպիսի ակնհայտ ԽԾԲ-ական կապերով հանձնաժողով է ստեղծվել, որպեսզի վերջիններս ինչ-որ կերպ փորձեն լղոզված ձևակերպումների միջոցով լուծել Դիանա Գալոյանի՝ բառացի և բոլորին տեսանելի «copy paste»-ները թաքցնելու անլուծելի խնդիրը, մեզ տարբեր աղբյուրներից տեղեկացնում են, որ հանձնաժողովի խայտառակ հովանավորչական կազմի մասին լուրը հասել է երկրի բարձրագույն ղեկավարությանը, որից հետո որոշում է կայացվել վերացնել այդ խայտառակությունը, փոխել հանձնաժողովը և ներկայացնել նոր եզրակացություն:
Հանձնաժողովը փոխելու և նոր հանձնաժողովի կազմի մասին տեղեկությունը ճշտելու նպատակով արդեն իսկ օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել ենք նախարարությանը, և պատասխանի վերջնաժամկետը հունվարի 15-ն է:
Սակայն քանի դեռ երկու օր ունենք, և տեղեկությունը հաստատված չէ, այս պահին կասենք հետևյալը. կա ընդամենը 2 հնարավոր տարբերակ՝
1. տեղեկությունը ճիշտ է, և մենք շատ ուշադիր կհետևենք նոր հանձնաժողովի անդամներին ու նրանց աշխատանքին,
2. տեղեկությունը սխալ է, Դ. Գալոյանի մտերիմները այնուամենայնիվ այսքանից հետո մահապարտի պես կհամարձակվեն տալ այդ լղոզված եզրակացությունը, որից հետո մենք եզրակացության ստահոդ տեքստը մեծածավալ «copy paste»-ների փաթեթի
(forqualityeducation.wordpress.com) հետ համադրելով շարունակաբար կտարածենք լրատվական բոլոր ուղղություններով, որպեսզի ՀՀ-ում չմնա գեթ մեկ քաղաքացի, որը չիմանա, թե ինչ խայտառակություն է տեղի ունեցել՝ անուն առ անուն:
Զուգահեռաբար մինչև վերջ կպահանջենք առերես հանդիպում երկրի վարչապետի հետ և միասին կընթերցենք մի քանի պարբերություն Դ. Գալոյանի դոկտորականից, ինչպես նաև Բլոգնյուզից և կուրսային աշխատանքներից: Վստահ ենք՝ նա մեզ շատ շուտ կընդհատի:
Անհամբեր սպասում ենք երկու տարբերակներից որևէ մեկին:
Շնորհավոր Հին Նոր տարի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
9478 դիտում
09:17 16-10-2018
ԽԾԲ․ Արթուր Վանեցյանի բաջանաղն ու քավորը նախարարներ են. «Ժամանակ»
2252 դիտում
12:18 03-10-2016
ՀՀԿ ԵԿ և ՀՊՏՀ ՈՒԽ համատեղ նախաձեռնությամբ շուրջ 50 ուսանողներ այցելել են առաջնագիծ. լուսանկարներ
Այս բաժնից
553 դիտում
15:32 01-05-2024
Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբաններ
409 դիտում
15:18 01-05-2024
Այն մարդիկ, որոնք կասեն՝ թե մենք Ռուսաստանի շպիոններ ենք, նիկոլական ուղղորդված պրոպագանդա է․ Հայկ Մարության
451 դիտում
15:07 01-05-2024
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը