211652_close_icon
views-count917 դիտում article-date 16:48 14-01-2020

Մայր Աթոռի հրատարակչությունը լույս է ընծայել «Երիտասարդի աղոթագիրք»

Մայր Աթոռի հրատարակչությունը Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) կենտրոնական գրասենյակի նախաձեռնությամբ լույս է ընծայել «Երիտասարդի աղոթագիրք», որը հրատարակության են պատրաստել Գեղամ սարկավագ Ավետիսյանը և Սևակ սարկավագ Գրիգորյանը։ Երիտասարդի հոգևոր կյանքի ներդաշնակ ձևավորման համար ընտրվել են Հայ Եկեղեցու Ժամագրքից և Եկեղեցու հայրերի գրական ժառանգությունից քաղված աղոթքներ, որոնք կարող են կենսատու ուղեկից դառնալ, սատարել, քաջալերել և մխիթարել կյանքի ամենատարբեր իրավիճակներում՝ հիշեցնելով Ամենազոր ու Բարեխնամ Տիրոջ մշտական ներկայությունը Նրան ապավինող զավակների հոգում։

Նմանատիպ նյութեր