9546 դիտում
00:06 14-01-2020
«Չեմ լռելու». երգչուհի Լաուրա Մամյան
«Չեմ լռելու». նախորդ տարին այսպես ամփոփեց Հայաստանի գուսանական ժողովրդական պետական անսամբլի մեներգչուհի, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր, Չուխաջյան դպրոցի վոկալ բաժնի ղեկավար, «Վերադարձ արմատներին» կրթամշակութային նախագծի գեղարվեստական ղեկավար Լաուրա Մամյանը: Իր գործունեության 35 ամյակին նվիրված մենահամերգի ժամանակ, երգչուհին բեմից հանդիսատեսին խոստացավ, որ ո՛չ այս տարի, ո՛չ էլ որևէ անգամ, չի լռելու: Սիրում է երգը, և ասելիք դեռ շատ ունի:
2020 թվականի հետ երգչուհին նոր հույսեր է կապել:
Անդրադառնալով օրվա խորհրդին՝ Նոր տարուն, նշենք, որ գրեթե բոլոր հայ կանանց նման Լ.Մամյանը սիրում է Ամանորին իր ձեռքերով համեղ ուտեստներ պատրաստել, մասնակցել եռուզեռին, իսկ թե ձյունն էլ գալիս է, մի լավ ձնագնդի է խաղում, տեղափոխվում մանկություն:
Մեր թղթակիցը երգչուհու հետ զրույցում պարզել է. սիրած գույնը կարմիրն է, սեղանին պարտադիր աղանձ է դնում, սիրում է նվերներ տալ-ստանալու ընթացքը, չի պատրաստվում պրոֆեսիոնալ բեմը փոխարինել ռեստորանով, գոհ է իր կյանքից, շնորհակալ՝ ամուսնուն, և, որպես կանոն, զվարճալի իրավիճակներում շատ է հայտնվում:
Ժողովրդական, գուսանական երգերի լավագույն կատարող Լաուրա Մամյանը մանկուց է երազել երգչուհու իր կարիերայի մասին, սակայն ամեն ինչ նրան այդքան էլ հեշտությանմբ չի տրվել:
«Շատ եմ սիրել երգ-երաժշտությունը, և այսօր կարող եմ ասել, որ ես հասել եմ իմ բոլոր երազանքներին: Դժվարությունների շատ եմ հանդիպել,սակայն համառության ու աշխատասիրությանս շնորհիվ ես հաղթահարել եմ ամեն բան»,-ասաց երգչուհին:
Թե ինչ ծրագրեր ունի Մամյանը առաջիկայում, չմանրամասնեց, սակայն նշեց, որ շարունակելու է կրթել իր սաներին, ովքեր, որպես կանոն, միջազգային և տեղի մրցույթներում հաղթողի մրցանակով են վերադառնում:
«Թող 2020 թվականը սիրո, համերաշխության, հաջողության, իհարկե, ամենակարևորը՝ խաղաղության տարի լինի»,-շնորհավորական խոսքում նշեց երգչուհին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
Նմանատիպ նյութեր
2006 դիտում
16:03 23-06-2015
Մահացել է էրոտիկ ֆիլմերի 70-ականների աստղ Լաուրա Անտոնելին
Այս բաժնից
571 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է
439 դիտում
17:01 26-04-2024
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից