2516 դիտում
20:13 13-01-2020
Քաղաքական ուժերի հետ համագործակցության բոլոր ձևաչափերը քննարկելուենք ընտրություններից հետո՝ ժողովրդի քվեի հիման վրա. Վահրամ Պողոսյան
Քաղաքական ուժերի հետ համագործակցության բոլոր ձևաչափերը քննարկելու ենք ընտրություններից հետո՝ ժողովրդի քվեի հիման վրա:
Այս մասին ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/poghosyan.vahram/posts/3317965224887308]էջում [/url]գրել է «Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն՝ արձագանքելով այն շահարկումներին, թե Արցախում սպասվող առաջիկա համապետական ընտրություններին Արայիկ Հարությունյանը համագործակցելու է Սամվել Բաբայանի հետ:
«Քաղաքական տարբեր ուժերի հետ համագործակցության մասին Սամվել Բաբայանի գրասենյակի այսօր տարածած հայտարարությունը որոշ ֆեյսբուքյան օգտատերերի կողմից շահարկման առիթ է դարձել, ովքեր փորձ են անում առանց փաստարկների այդ համագործակցության տիրույթում ներկայացնել նաև «Ազատ հայրենիք» կուսակցությունը: Չկա այդպիսի բան, և խորհուրդ կտամ այդ օգտատերերին բախտագուշակությամբ չզբաղվել:
Մենք բազմիցս հայտարարել ենք մեր քաղաքական օրակարգի, հնարավոր համագործակցության, ինչպես նաև բոլոր քաղաքական ուժերի հետ ունեցած կառուցողական հարաբերությունների մասին: Հարգելով Սամվել Բաբայանի քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունքն ու ցանկությունը՝ պաշտոնապես հայտարարում եմ, որ առաջիկա համապետական ընտրություններին նրա հետ համագործակցության որևէ ձևաչափ չի քննարկվել:
Նախագահական ընտրություններին մեր քաղաքական թիմը մասնակցելու է պաշտպանելով Արայիկ Հարությունյանի թեկնածությունը: Այո, կան քաղաքական ուժեր, որոնք հայտնել են իրենց աջակցությունը մեր թեկնածուին, և նրանց մասին առաջիկայում հասարակությունը հրապարակայնորեն կտեղեկացվի: Ինչ վերաբերում է կուլիսային կամ գաղտնի պայմանավորվածություններին, մենք զերծ ենք մնալու նման գործելաոճից և մյուս քաղաքական ուժերի հետ համագործակցության բոլոր ձևաչափերը քննարկելու ենք ընտրություններից հետո՝ ժողովրդի քվեի հիման վրա»,- գրել է Պողոսյանը:
Նմանատիպ նյութեր
730 դիտում
19:22 06-11-2024
Մկրտչյանն ու Հունաստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են սփյուռքի կառույցների համագործակցության ձևաչափերը
1211 դիտում
10:55 11-04-2022
Ինտեգրման ձևաչափերը կախված են յուրաքանչյուր պետության ինքնիշխան որոշումից․ Կոպիրկին․ «Արմենպրես»
3530 դիտում
13:57 03-10-2020
Արցախի նախագահի հետ ամեն ինչ կարգին է, քիչ հետո նա անձամբ կներկայացնի իրավիճակը․ Վահրամ Պողոսյան
Այս բաժնից
832 դիտում
18:36 27-12-2024
44 տոննա բժշկական պարագաներ կուղարկվեն Թուրքիա՝ Սիրիային տրամադրելու նպատակով
991 դիտում
13:57 27-12-2024
Ադրբեջանը մերժել է Ռուսաստանի և Ղազախստանի` ավիավթարի հետաքննության առաջարկը
1258 դիտում
23:44 26-12-2024
92 տարեկանում մահացել է Հնդկաստանի նախկին վարչապետ Մանմոհան Սինգհը