211652_close_icon
views-count2783 դիտում article-date 15:30 13-01-2020

Հիշողությունները 30 տարի անց դեռ թարմ են...

«Ես անձամբ վկա էի, երբ երկաթուղային կայարանից ոչ հեռու սպանեցին երկու հայի: Հավաքվել էր ամբոխը, նրանց վրա բենզին լցրին և այրեցին» ժողովրդական ճակատի առաջնորդ Էթիբար Մամեդով... 1990 թվականի հունվարի 13-19-ին Ադրբեջանական ճակատի կողմից կազմակերպվեց, իսկ իշխանությունների կողմից հովանավորվեց անմեղ հայ ժողովրդի ջարդերը Բաքվում, ամեն ինչ արդեն ծրագրված էր։ Ադրբեջանական վայրագությունների զոհ դարձան անմեղ հայեր, վիրավորվեցին ու հաշմանդամ դարձան հարյուրավորները։ Չնայած այն հանգամանքին, որ միջազգային հանրությանը ամեն կերպ փորձում էր պատահածը ներկայացնել որպես զանգվածային, տարերային ավազակություն, սակայն գոյություն ունեցող ապացույցները ցույց տվեցին ջարդերի ակնհայտ կազմակերպվածությունը: Այսօր` արյունալի սադրանքից 30 տարի անց, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեցինք անմեղ զոհերի հիշատակին։ [b]Ազգային Ժողովի փոխնախագահ Վահե Էնֆիաջյան[/b]

Նմանատիպ նյութեր