3298 դիտում
23:21 12-01-2020
Էդգար Առաքելյան. Հեքիաթ եմ համարում այն պնդումները, թե հնարավոր չի առանց խախտման քշել «էս քաղաքում»
ԱԺ նախկին պատգամավոր Էդգար Առաքելյանն իր ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/araedgar/posts/10157074672758262]էջում[/url] գրել է.
«Բալայինի մասին։
Արդեն 10 տարուց ավել ա՝ մեքենա եմ վարում։ Էդ ընթացքում գրեթե ամեն օր աշխատանքի կամ ընտանիքիս հետ ինչ-որ տեղ եմ գնացել։ Ամսական միջինը առնվազն 400-450 կմ, տարեկան 5000-6000 կմ, 10 տարում՝ 50000-60000 կմ քշել եմ։
Ու գիտե՞ք էդ ողջ ընթացքում քանի ակտ ունեմ։ Մինչև մի 5 հատ, որոնք բոլորը փոքր թվեր էին, իսկ երեքի ժամանակ ղեկին ես չեմ եղել։ Այսինքն բառիս բուն իմաստով հեքիաթ եմ համարում էն պնդումները, թե հնարավոր չի առանց խախտման քշել «էս քաղաքում» և որ ինը բալը շատ քիչ ա։
Մենք տարեկան մեր ճանապարհներին երկու Բոինգ ինքնաթիռ, երեք Ապրիլյան պատերազմ մարդ ենք կորցնում։ Էս սպանդը պետք ա ամեն գնով կանգնացնել։ Խելքներդ գլուխներդ հավաքեք ու նորմալ քշեք, հերիք ա։
Իսկ պետությունն իր հերթին պետք ա արագացնի Պարեկային ոստիկանության կազմավորումն ու ճանապարհներին երկաթյա կարգուկանոն հաստատի։ Դա էս պահին նրա ամենաառաջնային պարտավորությունն ա իր քաղաքացիների նկատմամբ, քանի որ առնչվում ա շատերի կյանքի իրավունքին։
Անփորձանք տարի բոլորիս»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1120 դիտում
15:09 24-11-2024
Ֆրանսիական Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը
733 դիտում
13:56 24-11-2024
Կառավարությունը 1 մլրդ դրամ է տրամադրել մշակութային կենտրոնների համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու համար
1387 դիտում
12:43 24-11-2024
ՀՀ ՊՆ հորդորով դիմել է ԶԼՄ-ներին