211652_close_icon
views-count5452 դիտում article-date 23:57 12-01-2020

Մալթայի առաջնությունում ֆուտբոլիստը ծեծել է մրցավարի օգնականին

Մալթայի առաջնության երկրորդ դիվիզիոնի «Օրատորի Յուս»-«Սաննատ Լայոնս» հանդիպումը միջադեպի պատճառով չի ավարտվել: Խաղը դադարեցրել են, երբ «Սաննատի» ֆուտբոլիստ Անտուան Կամիլերին հարձակվել է մրցավարի օգնականի վրա: Խաղավերջում Կամիլերին երկորդ դեղին քարտն է ստացել և հեռացվել: Սակայն ֆուտբոլիստը դժգոհ է մնացել այդ որոշումից, որից հետո հարձակվել է մրցավարի օգնականի վրա և նրան մի քանի հարված հասցրել: Մալթայի ֆուտբոլային ասոցիացիան դատապարտել է «Սանատի» խաղացողի արարքը և աջակցություն հայտնել մրցավարի օգնականին: Միջադեպի առթիվ ոստիկանությունը գործ է հարուցել:

Նմանատիպ նյութեր