Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց
Հունվարի 9-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ Նոր Խարբերդից բերման են ենթարկել 20-ամյա Ազատ Հ.-ին, որը 2019 թ. դեկտեմբերի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]