211652_close_icon
views-count1510 դիտում article-date 23:28 10-01-2020

Բացատրական աշխատանքի արդյունքում հետախուզվողը ներկայացավ

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 9-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է ներկայացել 53-ամյա Կարինե Կ.-ն, որը հունվարի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 1-ին մասի և 325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր