Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Հունվարի 8-ին, ժամը 07.15-ին, Երևանի Գրիգոր Լուսավորչի, Ագաթանգեղոսի փողոցների և Արշակունյաց պողոտայի խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 22-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 8-ին, ժամը 22.30-ին, Երևանի Ա. Սարգսյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ բախվել է մեկ այլ կայանված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի. «Օպել»-ի 46-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 8-ին, ժամը 21.10-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում թիվ 100 երթուղու միկրոավտոբուսի վարորդի կտրուկ արգելակման հետևանքով մի քաղաքացի սրահում ընկել է և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 29-ին, ժամը պարզվում է, Երևանի «Տաշիր» առևտրի կենտրոնի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի ենթարկել 94-ամյա քաղաքացու, որը հունվարի 8-ին, ժամը 13.35-ին, բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 7-ին, ժամը 13.30-ին, Երևանի Վիլնյուսի փողոցում «ՎԱԶ-217230» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի եզրաքարերին. 19-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 8-ին, ժամը 09.05-ին, Երևանի Մ.Բաբաջանյան և Աշխաբադի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել», «Հունդաի», «Լեքսուս» և կայանված «Լադա 217030» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդաի»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 7-ին, ժամը 23.00-ին, Երևանի Հ. Բաբայան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է պատին. 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 8-ին, ժամը 16.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է ընդունվել 36-ամյա քաղաքացի:
Ոստիկանության Արմավիրի բաժնի ՀՈԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ քաղաքացին մարմնական վնասվածքները ստացել է հունվարի 7-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Գետաշեն գյուղում, իր «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով պատին հարվածելու հետևանքով:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 8-ին, ժամը 16.35-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի Ռոմանի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 19-ամյա քաղաքացու և տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 8-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 8-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարերին. 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 8-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու մոտ ՌԴ 23-ամյա քաղաքացին ձյունագնացը վարելիս կորցրել է ինքնակառավարումը և կողաշրջվել. նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]