211652_close_icon
views-count2699 դիտում article-date 16:24 09-01-2020

Սինգապուրում փոփոխությունները սկսել են փողոցում թքելու դեմ մեծ տուգանքներ սահմանվելուց. Փաշինյան

Սինգապուրում փոփոխությունները սկսել են նրանից, որ փողոցում թքելու դեմ մեծ տուգանքներ են սահմանվել: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Թվում է թե, դե մարդ է, թող թքի իր համար: Բայց սա քաղաքակրթական խնդիր է: Եթե որևէ զբոսաշրջիկ կամ քաղաքացի մտնում է որևէ տեղ զուգարան, էդտեղ գոյանում է իր գնահատականը, թե այդ երկիրն իրեն ոնց է վերաբերվում: Պետք է փակել, սնանկացնել բոլոր այն բիզնեսմեններին, որոնք ոսկեջրած աթոռներ են դնում իրենց ռեստորաններում, և կոտրած ունիտազներ են պահում այդ ռեստորանների զուգարաններում: Պետք է մարդկանց չթողնել գործունեությունը ծավալել այնքան ժամանակ, մինչև իրենք ոսկեջրածի փոխարեն կունենան նորմալ աթոռներ և կունենան ոսկեջրածին մոտ զուգարաններ: Սա է քաղաքակրթական փոփոխությունը»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր