Յուվենտուսի» նախկին հարձակվողի դեմ մահափորձ է կատարվել
Աթենքի արվարձանում Սերբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մարզական տնօրեն Դարկո Կովաչևիչի դեմ մահափորձ է կատարվել:
Անհայտ անձինք 46-ամյա պաշտոնյայի ավտոմեքենայի վրա կրակ են բացել, երբ վերջինս մեքենայից դուրս է եկել:
Կովաչևիչին ծնկի վնասվածքով տեղափոխել են տեղի հիվանդանոց: Վնասվածքի պատճառն առայժմ չի նշվում. կամ գնդակն է դիպել ծնկին, կամ էլ «Յուվենտուսի» և «Ռեալ Սոսյեդադի» նախկին հարձակվողը այն վնասել է ընկնելիս:
Հարձակումից հետո հանցագործները այրել են իրենց ավտոմեքենան և դեպքի վայրից հեռացել, սակայն ավելի ուշ ոստիկանությունը մեքենայում զենք է հայտնաբերել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Pucali na Darka Kovacevica pa pokusali da pobegnu... pic.twitter.com/pOnhxTV7Xi
— Nenadana (@Nenad49186605) January 7, 2020