Իրանը հրաժարվել է ԱՄՆ-ին հանձնել կործանված օդանավի «սև արկղերը»
Իրանի իշխանությունները մտադիր չեն ԱՄՆ-ին կամ Boeing ավիաընկերությանը հանձնել այսօր առավոտյան
Թեհրանի մոտակայքում կործանված ուկրաինական ուղևորատար օդանավի «սև արկղը»։
Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, այդ մասին հայտնել է Իրանի քաղաքավացիայի ղեկավար Ալի Աբեզադեն։
«Ներկա պահին հայտնի չէ, թե որ երկիր կուղարկվի սև արկղը՝ վերծանելու համար»,-մեջբերել է Mehr գործակալությունը վերջնիս խոսքը։
Աբեզադեի խոսքով՝ ավիաաղետը պետք է հետաքննի այն պետությունը, որի տարածքում այն տեղի է ունեցել։ Հավելել է, որ Ուկրաինան իրավունք ունի մասնակցել հետաքննությանը։
Հիշեցնենք, որ «Ուկրաինական ավիաուղիներ»-ին պատկանող Բոինգ-737-800 օդանավը, որում եղել է մոտ 180 մարդ, Իրանի մայրաքաղաք Թեհրանից այսօր վաղ առավոտյան օդ բարձրանալուց 2 րոպե անց վթարի է ենթարկվել։ Օդանավն ուղևորվում էր Կիև։
Նախնական վարկածի համաձայն՝ օդանավը կործանվել է շարժիչի բռնկվելու հետևանքով։