Ամերիկյան զորքը հեռացել է Սիրիայում տեղակայված 2 ռազմաբազաներից և մեկնել Իրաք
Ամերիկացի զինվորականները լքել են Սիրիայում տեղակայված 2 ռազմաբազաներ և մեկնել Իրաք։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով SANA գործակալությանը։
Գործակալության տվյալներով՝ շուրջ 40 բեռնատար՝ բարձված ռազմտեխնիկայով, հեռացել է Հասեք նահանգում տեղակայված «Խորաբ-Ջեյր» ռազմաբազայից և ուղևորվել դեպի Իրաքի սահման։ Շադդադի քաղաքում տեղակայված բազայից հեռացել է 50 բեռնատար՝ բարձված զինտեխնիկայով, և նույնպես շարժվել Իրաքի հետ սահմանի ուղղությամբ։
Հիշեցնենք, որ հունվարի 8-ի գիշերը Իրաքի Իսլամական հեղափոխության պահակազորի կորպուսը հրթիռակոծել է Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաները։
Իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ օրեր առաջ ամերիկյան օդուժը սպանեց ԻՀՊԿ «Քուդս» ջոկատի հրամանատար Քասեմ Սուլեյմանիին։