211652_close_icon
views-count41625 դիտում article-date 09:24 08-01-2020

Իրանում կործանվել է ուկրաինական Boeing 737 օդանավը. կա 180 զոհ. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր՝ հունվարի 8-ին, Թեհրանի միջազգային օդանավակայանի տարածքում կործանվել է Թեհրան-Կիև չվերթն իրականացնող՝ 180 ուղևորներով ուկրաինական օդանավը: Այս մասին հայտնում է [url=https://ria.ru/20200108/1563176526.html]РИА Новости[/url]-ն՝ հղում անելով [url=https://www.tasnimnews.com/]Tasnim [/url]գործակալությանը: Աղբյուրի տեղեկություններով՝ ըստ նախնական վարկածի՝ պատճառը «տեխնիկական խնդիրներն» են եղել: Պատահարի մասին տեղեկությունը հաստատել է Թեհրանի օդանավակայանի ղեկավարը՝ հայտնելով, որ ինքնաթիռն ընկել է թռիչքից կարճ ժամանակ անց: Կործանված օդանավը ուղևորատար Boeing 737 է, ներսում գտնվել են 167 ուղևորներ, մյուսներն անձնակազմի անդամներ են: Ինքնաթիռը Իրանի մայրաքաղաքից ուղևորվել է Կիև: Reuters գործակալության տվյալներով՝ օդանավում գտնվող բոլոր 167 ուղևորներն ու անձնակազմի 13 անդամները զոհվել են:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր