211652_close_icon
views-count3986 դիտում article-date 14:21 06-01-2020

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է սահմանափակել նախագահ Թրամփի լիազորությունները Իրանի հարցում

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ կոնգրեսականները մտադիր են ընթացիկ շաբաթում որոշում կայացնել, որը վերաբերվելու է Իրանի հարցում նախագահ Դոնալդ Թրամփի լիազորությունների սահմանափակմանը։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն; «Այս շաբաթ Պալատը կներկայացնի ու կքվեարկի ռազմական օրինագիծ, որպեսզի սահմանափակի նախագահի ռազմական լիազորություններն Իրանի հարցում»,-ասված է Փելոսիի տարածած հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ հունվարի 3-ին ԱՄՆ-ն 2 հրթիռ է արձակել Իրաքի մայրաքաղաք Բաղդադում գտնվող օդանավակայանից ոչ հեռու։ Արդյունքում սպանվել է «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Քուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Սուլեյմանին։ Դեպքից հետո Իրաքի խորհրդարանը հավանություն տվեց Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերման խնդրանքի մասին բանաձևին։ Ներկա պահին Իրաքում գտնվում է մոտ 5200 ամերիկացի զինվորական։

Նմանատիպ նյութեր