211652_close_icon
views-count3251 դիտում article-date 17:28 05-01-2020

Իրանը դիմել է ՄԱԿ ԱԽ՝ գեներալ Սոլեյմանիի սպանության առնչությամբ

Թեհրանը դիմել է ՄԱԿ Անվտանգության խորհուրդ Իրաքում ԱՄՆ գործողության ընթացքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության շուրջ իրավիճակի հետ կապված, ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, տեղեկացնում է ria.ru-ն։ «Արտաքին գործերի նախարարությունն արդեն ձեռնարկում է քաղաքական, իրավաբանական և միջազգային միջոցներ, այդ թվում ՄԱԿ Անվտանգության խորհրդի մակարդակով»,- ասել է նա։ Հունվարի 3-ի գիշերը ԱՄՆ-ը Բաղդադի միջազգային օդանավակայանի շրջանում իրականացրել է գործողություն Սոլեյմանիի և իրաքյան շիական աշխարհազորի ղեկավարի տեղակալ Աբու Մահդ ալ Մուհանդիսի դեմ, որոնց Վաշինգտոնում համարում են 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Բաղդադում ամերիկյան դեսպանության վրա հարձակման կազմակերպման հանցակիցներ։ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել ԱՄՆ-ից Սոլեյմանիի մահվան համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է «արագ և ուժեղ հարված» հասցնել իրանական 52 թիրախների, եթե գրոհի ենթարկվեն ամերիկացիները։ Համաշխարհային հանրությունը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին։

Նմանատիպ նյութեր