Գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մարմինը հասցվել է Իրան
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման հրամանատար, Իրաքում սպանված գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մարմինը հասցվել է Իրան, հայտնում է IRIB իրանական պետական հեռուստաընկերությունը:
Սոլեյմանիի հուղարկավորությունը տեղի է ունենալու հունվարի 7-ին:
Հիշեցնենք, որ Սոլեյմանին և նրա ուղեկիցները սպանվել են Բաղդադի օդանավակայանի տարածքում ամերիկյան դրոնի հարվածի հետևանքով: