211652_close_icon
views-count107199 դիտում article-date 14:04 05-01-2020

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում․ Էջմիածին քաղաքի մուտքի մոտ բախվել են Mercedes-ները, որոնցից մեկը 1 մետր բարձրությունից ընկել է․ կա 4 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, հունվարի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։40-ի սահաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Էջմիածին քաղաքի գլխավոր մուտքի մոտ բախվել են Mercedes մակնիշի 71 OC 100 համարանիշի և Mercedes մակնիշի 85 DS 777 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ «Էջմիածին» բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել Էջմիածնի հիվանդանոցի բժիշկները և վիրավորներից 3-ին նրանք են տեղափոխել հիվանդանոց, իսկ 1-ին քաղաքացիները։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գոմարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Էջմիածնի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները քաղաքացիների օգնությամբ հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Mercedes-ներից մեկը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե պարսպին, մոտ 40 մետր առաջ ընթանալով, ընկել 1 մետր բարձրությունից։ Նշված վայրում ուժեղացված ծառայություն են կատարում Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ տեսուչներ՝ Արտակ Ասատրյանն ու Գառնիկ Մելքոնյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն, խցանում չստեղծեն, որ փրկարարները կարողանան ազատ աշխատեն։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 137+
137+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր