11599 դիտում
11:45 05-01-2020
Թրամփը խոստացել է «արագ և ուժեղ հարված» հասցնել Իրանում առկա 52 թիրախներին, եթե վերջինս որոշի հարձակում գործել ԱՄՆ-ի վրա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է «արագ և ուժեղ հարված» հասցնել Իրանում առկա 52 թիրախներին, եթե վերջինս որոշի հարձակում գործել ԱՄՆ-ի վրա: Այդ մասին Սպիտակ տան ղեկավարը հայտնել է իր [url=https://twitter.com/realDonaldTrump/status/1213593975732527112]Twitter[/url]-ում:
Թրամփը, մասնավորապես, նշել է, որ ի պատասխան գեներալի մահվան՝ Իրանը «շատ համարձակորեն խոսում է ԱՄՆ-ի որոշ ակտիվների թիրախավորման մասին»:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն թիրախավորել է իրանական 52 օբյեկտ, որոնցից մի քանիսը «շատ կարևոր են Իրանի և իրանական մշակույթի համար» և պատասխան հարվածը ուժեղ կլինի, եթե Թեհրանը հարված հասցնի ԱՄՆ-ին:
ԱՄՆ նախագահը նշել է, որ 52 թիրախները այն 52 ամերիկացիներ են, որոնք Իրանում պատանդ են վերցվել 1979 թվականի նոյեմբերին՝ Թեհրանում ամերիկյան դեսպանատան գրավման ժամանակ:
«ԱՄՆ-ն այլևս ոչ մի սպառնալիք չի ցանկանում»,- թվիթերյան գրառումների շարքը եզրափակել է Թրամփը։
Նմանատիպ նյութեր
1147 դիտում
14:26 04-02-2024
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան 36 հարված են հասցրել Եմենում հուսիների թիրախներին
3430 դիտում
14:27 24-08-2021
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Գազայի հատվածի թիրախներին
Այս բաժնից
844 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր
673 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում