7956 դիտում
14:28 04-01-2020
Բաղդադում հրաժեշտ են տալիս Ղասեմ Սուլեյմանիին
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում հրաժեշտ են տալիս Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիին, ինչպես նաև շիաների աշխարհազորի ստորաբաժանումներից մեկի ՝«Ալ Խաշդ աշ Շաաբի»-ի ներկայացուցիչներին, որոնք սպանվել էին նախօրեին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ Սուլեյմանիի դին հաջորդ շաբաթ կտեղափոխվի Իրան, որտեղ էլ կհուղարկավորվի: Լրատվամիջոցները տեղեկացրել են, որ փողոց են դուրս եկել հազարավոր մարդիկ, որոնք վանկարկում են հակամերիկյան կարգախոսներ:
Հունվարի 3-ին Ղասեմ Սուլեյմանին Բաղդադի միջազգային օդանավակայանի մերձակայքում սպանվել էր ամերիկյան օդուժի կողմից։ Հարված հասցնելու կարգադրությունը տվել է անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ սա պաշտպանողական գործողություն է եղել՝ կանխելու համար տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերի դեմ հետագա հարձակումների կազմակերպումը: ԱՄՆ-ը Սուլեյմանիին պատասխանատու է համարում Բաղդադում ԱՄՆ դեսպանության առջև դեկտեմբերի 31-ին բողոքի ցույցերի անցկացմանը հավանություն տալու համար, իսկ ԱՄՆ նախագահ Թրամփը նշել է, որ Սուլեյմանին «սպանել կամ ծանր վիրավորել է հազարավոր ամերիկացիների»։ Իրանի Press TV-ն հայտնել է, որ Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին խոստացել է խստորեն պատասխանել Սուլեյմանիի սպանության մեղավորներին՝ նշելով, որ Իրանը և տարածաշրջանի մյուս երկրները վրեժ են լուծելու ԱՄՆ֊ից։ Խամենեին նաև 3 օր ազգային սուգ է հայտարարել: Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆն այդ գործողությունն անվանել է ԱՄՆ-ի կողմից միջազգային ահաբեկչական ակտ։ Fox News-ը, վկայակոչելով Սպիտակ տան, Պետդեպարտամենտի և ԱՄՆ ԶՈՒ աղբյուրները հաղորդել է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը չի բացառում իրադարձությունների հետագա զարգացման ցանկացած տարբերակ, իսկ Պետդեպարտամենտի ղեկավար Մայքլ Պոմպեոն Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի հետ հեռախոսազրույցում նշել է, որ Վաշինգտոնը հաշվի է առել ցանկացած պատասխան, որը կարող է հետևել Իրանի կողմից։
ՀՀ արտաքին գործերի նախարարություն հայտարարությամբ խորը մտահոգություն է հայտնել Բաղդադում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ՝ նշելով, որ դրանք կարող են առավել վտանգել տարածաշրջանային խաղաղությունը և ապակայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում և դրանից դուրս: «Հայաստանը հանդես է գալիս բացառապես խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափման դիրքերից»,- հայտարարել են ՀՀ ԱԳՆ-ում:
Նմանատիպ նյութեր
9965 դիտում
13:30 06-01-2020
Թեհրանում հրաժեշտ են տալիս ամերիկյան օդուժի կողմից սպանված գեներալ Սուլեյմանիին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27703 դիտում
17:02 03-01-2020
Արշավիր Ղարամյան. Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը հանգեցնելու է տարածաշրջանում լարվածության աճի
6122 դիտում
18:46 04-01-2020
Ռոհանին տեսակցել է Ղասեմ Սուլեյմանիի ընտանիքին
Այս բաժնից
835 դիտում
19:15 24-12-2024
Հութիները հայտարարել են Թել Ավիվի վրա հիպերձայնային հրթիռային հարձակման մասին
976 դիտում
18:25 24-12-2024
Էրդողանը և Ալիևն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին
1189 դիտում
17:09 24-12-2024
Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 1,000-ից ավելի մարդ