Թեհրանում հրաժեշտ են տալիս ամերիկյան օդուժի կողմից սպանված գեներալ Սուլեյմանիին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր Իրանիմայրաքաղաք Թեհրանում հրաժեշտ են տալիս Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Քուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիին, հաղորդում է BBC News-ը:
Հիշեցնենք, որ հունվարի 3-ի գիշերը ամերիկյան օդուժը Բաղդադի օդանավակայանի շրջանում գործողություններ է անցկացրել, ինչի հետևանքով սպանվել են Ղասեմ Սոլեյմանին և Իրաքում շիա աշխարհազորայինների հրամանատարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուխանդիսը։
Ամերիկյան իշխանությունները վերջիններիս համարում են 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման կազմակերպիչներ:
Գեներալ Սոլեյմանիի դուստր Զեյնաբ Սուլեյմանին հուղարկավորության ժամանակ ԱՄՆ-ին զգուշացրել է «գալիք սև օրերի» մասին»։
«Խելագար Թրամփ: Չկարծես, թե ամեն ինչ կավարտվի հորս տառապալի մահով»,- հայտարարել է Զեյնաբ Սոլեյմանին:
«Ամերիկացիներն իսկապես չեն գիտակցում՝ ինչ լուրջ սխալ են թույլ տվել»,- ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին եռօրյա սուգ է հայտարարել երկրում՝ հայտարարելով, որ դաժան վրեժ է սպասվում նրանց, ում ձեռքերի վրա է Սոլեյմանիի և մյուս տառապյալների արյունը: