492044 դիտում
13:30 04-01-2020
Երևանում՝ «Հրազդան» կիրճում, ծեծի է ենթարկվել ճանաչված դերասան Հովհաննես Ազոյանը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 3-ին, Երևանում ծեծի է ենթարկվել ճանաչված դերասան Հովհաննես Ազոյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ժամը 04:00-ի սահմաններում Հրազդանի կիրճում՝ «Դար 21» հեռուստաընկերության մոտ, ծեծի է ենթարկվել Երևանի բնակիչ, 31-ամյա Լևոն Ղարիբյանի կողմից, ով ձեռքերով հարվածել է Հ. Ազոյանի մարմնի տաբեր մասերին ու գլխին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Արմեն Սուքիասյանի գլխավորությամբ:
Տեղում Հ. Ազոյանը կատարվածի մասին բացատրություն է տվել և հայտնել, որ ինքն աշխատում է «Ոսկեվազ Վայն Թայմ» ՍՊԸ տնօրեն:
Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են են նախապատրաստվում:
Հետաքննիչ Ա. Սուքիասյանի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Մալաթիայի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալ Լ. Ղարիբյանին հայտնաբերելու ուղղությամբ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
10394 դիտում
12:51 05-09-2018
Դերասան Հովհաննես Ազոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու դիմում է գրել