211652_close_icon

Վերաքննիչ Վարչական դատարանը վարույթ է ընդունել Կոտայքի մարզպետի բողոքը

views-count2635 դիտում article-date 14:48 30-12-2019
Կոտայքի մարզպետը 2019 թվականի հոկտեմբերի 22-ին հայցադիմում էր ներկայացրել ՀՀ Վարչական դատարան ընդդեմ Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարի՝ 2019 թվականի հոկտեմբերի 7-ի ավագանու հերթական նիստի թիվ 10 արձանագրությունը (Քասախ համայնքի ավագանու անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին) անվավեր ճանաչելու պահանջի մասին: ՀՀ Վարչական դատարանը հայցադիմումը վարույթ չի ընդունել և 2019 թվականի հոկտեմբերի 30-ին հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում էր կայացրել: Կոտայքի մարզպետը նշված որոշման դեմ բողոք է ներկայացրել ՀՀ Վերաքննիչ Վարչական դատարան: ՀՀ Վերաքննիչ Վարչական դատարանը 2019 թվականի նոյեմբերի 22-ին որոշում է կայացրել ՀՀ Վարչական դատարանի՝ «Հայցադիմումը վերադարձնելու մասին» 2019 թվականի հոկտեմբերի 30-ի որոշման դեմ մարզպետի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ:

Նմանատիպ նյութեր