211652_close_icon
views-count169133 դիտում article-date 15:44 29-12-2019

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes G500-ն ու Mercedes E320-ը. «յաշիկը» բախվել է գովազդային վահանակին, կոտրել այն և կողաշրջվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում Բագրևանդի փողոցում՝ «Ադամ» հյուրանոցային համալիրի դիմաց, բախվել են Mercedes G500 մակնիշի 37 GG 333 համարանիշի և Mercedes E320 մակնիշի 60 TT 160 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ Դեպքի վայր են օպերատիվորեն ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վթարի մեջ հայտնվածները հայտնել են, որ հրաժարվում են բժշկական օգնությունից և հիվանդանոց մեկնելուց։ Բախման հետևանքով «յաշիկն» առաջ է ընթացել ու դուրս եկել երթևեկելի գոտուց, տապալել գովազդային վահանակն ու մոտ 30 մետր առաջ ընթանալով՝ կողաշրջվել։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mercedes E320-ը, ով վթարային իրավիճակ է ստեղծել «յաշիկի» վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ տեղի ունեցած խոշոր ավտոթարից։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 110+
110+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր