1766 դիտում
13:00 28-12-2019
Արդարադատության նախարարությունը Վենետիկի հանձնաժողովից որևէ պաշտոնական նամակ չի ստացել, ոչ պաշտոնական գրությունները հրապարակման ենթակա չեն. ԱՆ-ը՝ Ա. Հովհաննիսյանի հայտարարության մասին
Արդարադատության նախարարությունը Վենետիկի հանձնաժողովից որևէ պաշտոնական նամակ չի ստացել։ Այս մասին տեղեկացնում է Արդարադատության նախարարությունը:
Ինչ վերաբերում է ոչ պաշտոնական գրագրությանը՝ այն հրապարկման ենթակա չէ։ Այդուհանդերձ, տեղեկացնում ենք, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը անձնական նամակով շնորհավորել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյին Սուրբ ծննդի և Ամանորի կապակցությամբ, որին ի պատասխան Հանձնաժողովի նախագահը Ռուստամ Բադասյանին ևս շնորհավորել և բարեմաղթանք է հղել տոների առթիվ։
Այլ ոչ պաշտոնական գրագրություններ հրապարակման ենթակա չեն։
[url=https://shamshyan.com/hy/article/2019/12/28/1143996/]Հիշեցնենք[/url], որ այսօր «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության հիմնադիր, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով, որ երեկ արդարադատության նախարարությունում Վենետիկի հանձնաժողովից ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ նամակ է ստացվել, որում ոչ միայն բացատրություններ են հայցվում, այլև բավական միարժեք որակումներ են տրվում իշխանությունների գործողություններին։ Նա մասնավորապես խնդրել է լրագրողներին՝ հրապարակել երեկ՝ դեկտեմբերի 27-ին Վենետիկից ստացված նամակը։
Նմանատիպ նյութեր
2676 դիտում
09:34 28-05-2019
Թաքնված նամակ՝ Վենետիկի հանձնաժողովից. «168 ժամ»
Այս բաժնից
616 դիտում
18:00 23-11-2024
ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը նոր շունչ կտա ՀՀ-ԵՄ համագործակցությաը․ ՆԳ նախարար
1054 դիտում
16:57 23-11-2024
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին
1207 դիտում
16:28 23-11-2024
Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա