211652_close_icon
views-count32826 դիտում article-date 21:46 26-12-2019

Խոշոր ավտովթար Երևանում. Mercedes-ը բախվել է կայանված Mercedes-ին և կողաշրջվել. վարորդին առաջինը օգնության են հասել «Էնցո» կահույքի սրահի աշխատսկիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։20-ի սահմաններում Mercedes մակնիշի 36 QT 294 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Բեկնազարյանի փողոցում՝ «Էնցո» կահույքի սրահի դիմաց, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes մակնիշի 41 GP 044 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes մակնիշի 36 QT 294 համարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Վթարի մասին Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակ, որտեղից ժամանել են տեսուչներ Սենիկ Սարգսյանն ու Սամվել Մուրադյանը։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Սիլ ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։ Փաստի առթիվ 5-րդ դասակի տեսուչի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ դարձի բերվեց և քարշակի միջոցով տեղափոխվեց անվտանգ վայր։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդին առաջինը օգնության են հասել «Էնցո» կահույքի սրահի աշխատակիցները։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր