Հրայր Թովմասյանը վաղը կհարցաքննվի ՀՔԾ-ի կողմից
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը հայտնել է, որ դեկտեմբերի 27-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը կհարցաքննի Հրայր Թովմասյանին:
Պաշտպանին այդ մասին հայտնել է ՀՔԾ քննիչը:
«Վաղը` ժամը 10:00-ին, Հատուկ քննչական ծառայությունից հարցաքննելու են Հրայր Թովմասյանին»,- ասաց պաշտպանը:
Թե ինչ գործով է Հ. Թովմասյանը հարցաքննվելու, պաշտպանը չհայտնեց: