Հայաստանի ԶՈւ-ն կասեցրել է նախիջեւանյան ուղղությամբ ամրապնդման Ադրբեջանի փորձերը. Դավթյան
Թուրքիայի օգնությամբ նախիջեւանյան ուղղությամբ ամրապնդման Ադրբեջանի փորձերը հաջողությամբ չեն պսակվել: Այս մասին դեկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:
Նրա խոսքով՝ հայկական կողմը 30-40 տոկոսով ավելի շատ գերիշխող բարձունքներ ունի, եւ վերջին ամիսներին մեծ աշխատանք է տարվել հենակետային սարքավորումների եւ ճանապարհաշինության ուղղությամբ, ինչը թույլ է տալիս էապես ժամանակ տնտեսել զորքերի վերաբաշխման համար:
«Դիրքերի վատացում տեղի չի ունեցել: Որոշակի բարելավումը մարտավարական բնույթ է կրել: Ադրբեջանը շատ ջանքեր է գործադրում Թուրքիայի հետ այդ ուղղությամբ ամրապնդվելու համար: Մենք դրան արդյունավետորեն հակազդում ենք»,- նշեց Արտակ Դավթյանը, գրում է [url=https://news.am/arm/news/551851.html?fbclid=IwAR2inoVVf51-uIWfo1eMZASFSWNXPpSNuONX8myr54IuEuuf84rNZmoV_aU]News.am[/url]-ը: